Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն իրենց լավ են զգում |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզ  էքսկուրսիա եկած  և սննդային թունավորում նախնական վարկածով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն ու մեծահասակներն իրենց լավ են զգում: Այս մասին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ նշելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի հունիսի 26-ին, մյուսները՝ 27-ին: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել:

Շիրակի մարզ Այրումից էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ երեխաներն արդեն Գյումրիում էին: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

Արմենուհի Մխոյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով