tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին յոթ օրվա ընթացքում ամենամեծն է եղել համաճարակի ողջ ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով վարակի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի տվյալները:
Վարակման դեպքերի թիվը երկրում մեկ շաբաթում աճել է մոտ մեկ քառորդով, իսկ ներկա պահին վարակված քաղաքացիներ թիվը հասել է փետրվարից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշին:
Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 134 465 վարակման դեպք, մինչդեռ մեկ շաբաթ առաջ արձանագրվել էր վարակման 108 139 դեպք (24 տոկոս աճ): Դա առավելագույն ցուցանիշն է 2021 թվականի հունվարից ի վեր:
Շարունակությունը՝ tert.am-ում։