Սպիտակ տանը հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը բխում է ԱՄՆ-ի և նրա գործընկերների շահերից |tert.am|

tert.am: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսության մեկնարկը համապատասխանում է և՛ ամերիկյան կողմի, և՛ ԱՄՆ-ի բոլոր արտասահմանյան դաշնակիցների և գործընկերների շահերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պլանավորում ենք ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ սկսել։ Կարծում ենք՝ ռուսների հետ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններն արմատապես համապատասխանում են ամերիկյան դիրքորոշմանը, ինչպես նաև մեր բոլոր դաշնակիցների և գործընկերների շահերին»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն