Բրիտանիայում հուլիսի 19-ին կչեղարկեն կորոնավիրուսային արգելքների մեծ մասը |azatutyun.am|

azatutyun.am: Բրիտանիայում մտադիր են հուլիսի 19-ին չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը: Այդ մասին վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ է ասել: Բրիտանական մամուլում հուլիսի 19-ն անվանել են «ազատության օր»: Վարչապետն ընդգծել է զգուշավորություն պահպանելու անհրաժեշտությունը:

«Կարծում եմ` առաջիկա երեք և կես շաբաթների ընթացքում մենք պետք է զգուշությամբ, բայց անդառնալիորեն շարժվենք առաջ, ևս 5 միլիոն դեղաչափ ներարկենք, որ էլ ավելի հզորացնենք մեր պաշտպանությունը և հասնենք հուլիսի 19-ին, որը կդառնա նախակովիդային ժամանակներին վերադառնալու առաջին օրը»,- ասել է Բորիս Ջոնսոնը:

Բրիտանիայում մտադիր էին ավելի վաղ հայտարարել կորոնավիրուսային արգելքների չեղարկման մեկնարկը, սակայն վերջին շրջանում վիրուսի «դելտա» տարբերակի տարածումը ստիպել է դա հետաձգել մինչև հուլիսի 19-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով