ԱԺ-ն քննարկեց ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ԿԲ-ի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը Կենտրոնական բանկում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանն է վերաբերում:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Դրանք մնալու են այն տիրույթում, որում այսօր գոյություն ունեն: Այս օրենքը երկու խնդիր է լուծում՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ ֆինանսական կազմակերպությունների, նոտարների, բանկերի օպերացիոնալ ծախսերը: Երկրորդ՝ այս կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է  հետագայում մեր քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալ Երիցյանը:

Նա ավելացրեց, որ օրենքով բանկային հաշվի շարժի վերաբերյալ տեղեկություն տրամադրել չի նախատեսվում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով