tert.am: Բելառուսն ու Ռուսաստանը ոչ միայն կդիմակայեն Արևմուտքի հարձակումներին, այլև կօգտագործեն դրանք համագործակցության ամրապնդման համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Բելառուսի և Ռուսաստանի շրջանների VIII ֆորումի նիստում, փոխանցում է belta.by-ն:
Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այս դժվարին ժամանակահատվածում Բելառուսի հրապարակավ աջակցության համար՝ հատկապես երկրում իրավիճակն ապակայունացնելու և տնտեսությունը փլուզելու փորձերի ֆոնին:
Բելառուսի նախագահն ասել է, որ այս հարցը քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջև հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: