Լուկաշենկոյի խոսքով` Բելառուսում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է երկրի տարածքում «լայնածավալ հակաահաբեկչական գործողության ավարտի մասին»։ Բելառուսի նախագահը այս հայտարարությամբ հանդես է եկել այսօր Մինսկում՝ պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ։

«Թվում էր, թե մեզ տնտեսապես են խեղդելու, բայց ոչ։ Երկրի ներսում՝ մարդկանց և տարատեսակ օբյեկտների դեմ ահաբեկչությունը շարունակվում է շատ ավելի մեծ ծավալով։ Այդ մասին մենք կտեղեկացնենք շատ շուտով», – հայտարարել է Բելառուսի նախագահը` ակնարկելով, որ երկրի տարածքում նկատվող «ահաբեկչական ակտիվության» հետ առնչություն ունի պաշտոնական Բեռլինը։

«Մեր հակահետախուզության մոտ հարցեր են ծագել Գերմանիայի կառավարությանը։ Այս միջոցառման ավարտին մենք մեր դժգոհությունները կներկայացնենք ոչ թե ինչ-որ [արտգործնախարար] Հեյկո Մաասին, այլ անձամբ կանցլերին և էլի ոմանց՝ Գերմանիայի ղեկավարությունից», – հայտարարել է Լուկաշենկոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով