Անհամաչափ տեղումներ, պարզ օրերի աճ, ամպրոպի հաճախականության նվազում. հուլիսն ըստ Շրջակա միջավայրի նախարարության

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել  է հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը: Ըստ այդմ, հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է:

Այդ ամսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որն ամբողջ տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ:

Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:

 Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:

 Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +17…+21°C:

 Լոռու մարզում՝ +18…+20°C, Տավուշի մարզում՝ +20…+24°C:

 Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C, լեռնային շրջաններում` +18…+20°C:

 Սյունիքի հովտային շրջաններում +26…+29°C, նախալեռնային շրջաններում` +19…+21°C:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով