Ռուսաստանում ահաբեկչությունների շարք է կանխվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունում օրերս ահաբեկչությունների շարք է կանխվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչություններ էին պատրաստում Մոսկվայում, Աստրախանում և Կաբարդա-Բալկարիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է 6, ձերբակալվել՝ 2 ահաբեկիչ։

«Ռուսաստանի տարածքում կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից 2021 թվականի ամռանը պլանավորված ահաբեկչությունների շարք», – ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն