Վերին Գետաշենում և Սյունիքում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով