armenpress.am: Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով եւ դիմակներով, հարձակվել են «Ավստրիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռի վրա եւ մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից: Ապրիլի 9-ին այս մասին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին:
Ինչպես նշվում Է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ, մեկ կողոպտիչ տեղում սպանվել Է: Ուղեւորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել: Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են արտակարգ ծառայությունների ուղեմուտքից:
Կողոպտիչները եղել են երեքը, նրանք գաղտագողի մոտեցել են ինքնաթիռին, զենքով սպառնացել օդանավակայանի վերգետնյա ծառայությունների աշխատակիցներին եւ փողը գողացել ուղեբեռների բաժանմունքից: Ոչնչացված հարձակվողը զինված Էր ինքնաձիգով, նռնակներով եւ փամփուշտներով լի մի քանի պահեստատուփերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: