Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում Ան-26-ի կործանման երեք վարկած |armenpress.am|

armenpress.am: Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում ԱՆ-26 մարդատար ինքնաթիռի աղետի երեք վարկած, որոնց թվում եղանակային պայմանները եւ անձնակազմի սխալը: Այդ մասին լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:

«Ներկայումս հետաքննությունը դիտարկում Է պատահարի հետեւյալ վարկածները. անբարենպաստ եղանակային պայմաններ, օդանավի տեխնիկական անսարքություններ կամ օդանավավարման սխալ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամ եւ 22 ուղեւոր: «Նախնական տեղեկատվությամբ՝ օդանավի բեկորները հայտնաբերվել են Պալանա օդանավակայանից հյուսիս»,- հայտնել են գերատեսչությունում:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, նախնական տեղեկատվությամբ կործանման պատճառ Է դարձել անձնակազմի սխալը վատ տեսանելիության պայմաններում: Ինքնաթիռը բախվել Է ժայռին, դրա բեկորներն ընկել են Օխոտի ծովը:

Արտակարգ ծառայություններում հաղորդել են, որ անձնակազմը չի հայտնել ինքնաթռի անսարքությունների մասին, մեկնաթռիչքից առաջ ինքնաթիռը տեխնիկապես սարքին Է եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն