factor.am: Ռուսաստանի Կամչատկա քաղաքում փրկարարները սկսել են ջրից դուրս բերել Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նախկինում արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել էր, որ հայտնաբերվել է ավիավթարից 6 զոհվածի մարմին։
Ավելի ուշ, Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության փոխտնօրեն Սերգեյ Գորբը հայտնել է, որ փրկարարները ջրից դուրս են բերել 3 զոհի մարմին, նրանց ինքնությունը դեռ չի նույնականացվել։