Ռուսաստանում ներգաղթյալները կպարտավորվեն էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ձեռք բերել, որով կթույլատրվի նրանց բնակությունը երկրի տարածքում |tert.am|

tert.am: Ռուսաստանում օտարերկրյա ներգաղթյալները կպարտավորվեն էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ձեռք բերել, որով կթույլատրվի նրանց բնակությունը երկրի տարածքում, ТАСС-ի փոխանցմամբ՝ նման կարգավորում է նախատեսվում ՌԴ ՆԳՆ մշակած օրինագծում:

Ըստ դրա՝ միասնական փաստաթուղթը, որը կհաստատի ՌԴ տարածքում օտարերկրացու ինքնությունը և որին անձի մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային կրիչ կկցվի տրվելու է օտարերկրացուն նրա դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի ՆԳՆ դաշնային մարմնի տարածքային ստորաբաժանում՝ ենթագերատեսչական մարմնի միջոցով կամ էլեկտրոնային փոստով:

Նախատեսվում է, որ տվյալ փաստաթուղթը օտարերկրյա ներգաղթյալներին տրամադրվելու է 10 տարով. ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է լինելու թարմացնել այն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն