ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն Աֆղանստանի հարցում ոչինչ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն այդ երկրի ներսում են ծավալվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակաությունը։

«Անդրադառնալով թալիբների կողմից Տաջիկստանի և Իրանի հետ սահմանային կետերի գրավմանը պետք է նշել, որ, քանի դեռ գործողություններն ընթանում են Աֆղանստանի տարածքում, մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկի՝ բացի համառորեն կոչ հղելուց, որ բոլոր աֆղանների աջակցությունը ստացած քաղաքական գործընթացը հնարավորինս շուրտ սկսվի», – ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան աջակցում է Վաշինգտոնի և «Թալիբան» շարժման միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը։

Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների ուղղությամբ: Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև խաղաղության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով