Բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը. ԱԱԾ և ոստիկանության համատեղ բացահայտումը

 

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։

Մասնավորապես, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում, աչքի վիրահատություն կատարելու համար, անցած տարվա օգոստոսին, քաղաքացուց շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող՝ 250 հազար դրամ ապօրինի վարձատրություն, և սակարկումից հետո առձեռն նրանից ստացել է 225 հազար դրամ:

Բացի դրանից՝ այս տարվա հուլիսի 7-ին նշված կլինիկայի նույն վիրաբույժը, նույն երեխային, կրկին պետական պատվերի առկայության պայմաններում, կրկնավիրահատություն կատարելու համար շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող 280 հազար դրամ ապօրինի վարձատրություն՝ հակառակ դեպքում հրաժարվելով կատարել վիրահատությունը:

Հուլիսի 8-ին ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հանրային ծառայող հանդիսացող հիշյալ վիրաբույժը պահանջած 280 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել Կոտայքի բաժին: Աշխատասենյակի զննությամբ հայտնաբերվել է շորթմամբ պահանջած գումարը։

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել Քննչական կոմիտե:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով