Բելառուսում խուզարկել են «Ազատության» աշխատակիցների բնակարանները, մեկ մարդ բերման է ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր վաղ առավոտյան խուզարկություններ են տեղի ունեցել Մինսկում՝ մի շարք ընդդիմադիր բելառուսցի լրագրողների բնակարաններում։

Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության և Լեհաստանում գործող ընդդիմադիր «Բելսատ» արբանյակային հեռուստաալիքի աշխատակիցների բնակարաններում։ Մասնավորաբար, խուզարկվել է«Ազատության» բելառուսական ծառայության աշխատակից Վալենտին Ժդանկոյի բնակարանը, իսկ լրատվամիջոցի մեկ այլ աշխատակից՝ Ինեսա Ստուդինսկայան բերման է ենթարկվել։

Իրավապահների թիրախում են հայտնվել նաև «Բելսատ»-ի 7 աշխատակիցներ։

«Մինսկից բացի քննչական գործողություններ են ընթանում երկրի ևս երեք քաղաքներում՝ Գոմելում, Գրոդնոյում և Վիտեբսկում», – հաղորդում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով