Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ-ին |tert.am|

tert.am: Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ` հայտարարելով, որ երկիրը խախտում է Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիների ռազմականացման անընդունելիության մասին համաձայնագրերի պայմանները:

Ինչպես նշում է Anadolu-ն, համապատասխան նամակն ուղղվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: 

Թուրքական կողմն ընդգծել է, որ «Հունաստանի կողմից միջազգային պայմանագրերի պայմանների խախտման պատճառով ցանկացած լարվածության սրում կանդրադառնա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա»:

Նամակը հիշեցնում է այն փաստը, որ այդ կղզիները աշխարհագրորեն մոտ են գտնվում մայրցամաքային Թուրքիային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով