Թուրքիան պատրաստ է ղեկավարել Քաբուլի օդանավակայանը, բայց ունի նախապայմաններ. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե պայմանների շուրջ համաձայնության գա ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Այժմ Աֆղանստանում նոր ժամանակաշրջան է. այնտեղ 3 խաղացող կա՝ ՆԱՏՕ-ն, Ամերիկան և Թուրքիան: Միացյալ Նահանգները որոշել է հեռանալ և ուզում է, որ մենք կառավարենք օդանավակայանը, որն այսպես, թե այնպես մենք ղեկավարում ենք 20 տարի: Մենք դրական ենք նայում այս իրավիճակին, բայց մեր պայմաններն ունենք»,-ասել է Էրդողանն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ:

Թուրքիայի նախագահը թվարկել է այդ պայմանները:

«Առաջին. ԱՄՆ-ն պետք է մեր կողքին լինի դիվանագիտական բանակցություններում: Երկրորդ. նյութատեխնիկական հնարավորությունների առումով նրանք կմոբիլիզացվեն մեզ համար: Այն ռեսուրսները, որոնք կան, պետք է փոխանցվեն Թուրքիային: Բացի այդ, կան ֆինանսական և վարչական խնդիրներ՚ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային նաև այս հարցում … եթե մեր պայմանները բավարարվեն, մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու մասին»,-ասել է թուրք առաջնորդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով