Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն աշխատանքներ են տանում Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրություն սկսելու ուղղությամբ, հայտնում է kremlin.ru-ն։

«Մենք աշխատում ենք Ադրբեջանում համատեղ արտադրություն սկսելու հարցի շուրջ։ Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցն է։ Գիտեմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում այս հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք ամենադժվարն են, սակայն եթե մենք կարգավորում ենք ուզում, իսկ մենք բոլորս ենք դա ուզում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով», – ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինչ այժմ հաջողվել է իրավիճակը կարգավորելու փոխզիջումային լուծումներ գտնել, ինչի համար էլ շնորհակալ է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն