2021-07-23-2f419a02-5aba-4c52-9d9a-4aeab279d495.jpg

Մեկ տարով երկարաձգվել է Էդուարդ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում երկարաձգելու մասին որոշում է ստորագրել: 

Այս մասին տեղեկացավ e-gov.am կայքէջից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը՝ արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնում երկարաձգել 1 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 28-ը»,- նշված է որոշման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն