ԱՄՆ-ը և Ռուսաստանը ռազմավարական կայունության բանակցություններ կանցկացնեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական կայունության բանակցություններ կանցկացնեն: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում:

Քննարկումները նախանշված են հուլիսի 28-ին Ժնևում:

«Այս հանդիպումը Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի ստանձնած պարտավորությունների շարունակությունն է, որի նպատակը սպառազինության վերահսկման ու ռիսկերի նվազման հարցում հետագա միջոցների համար հիմք դնելու նպատակով մեր երկու երկրների միջև ամուր երկխոսությունն է»,-նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն