Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են |tert.am|

tert.am: Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց միջով։ Անկանոն կրակոցներ են հնչել։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Tert․am–ին հայտնեցին, որ զինվորականների մեջ եղել է խնդիր, հնչել են անկանոն կրակոցներ, իսկ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանին ու դիրքերին կպած, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել աշխատակիցներին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով