Էրդողանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեության ակտիվացմանը` նախագահների մակարդակով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անդրադարձել տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ընթացքում Էրդողանը երախտագիտություն է հայտնել վրացի վարչապետին Թուրքիայում տարածվող անտառային հրդեհների հետ կապված աջակցության համար և ընդգծել, որ նման իրադարձությունների ֆոնին Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունն ավելի մեծ նշանակություն է ստանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով