5e0537276da91b7058bfdcd129112163.jpg

ԻՀՊԶ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում. Զարիֆ |armenpress.am|

armenpress.am։ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար: Այդ մասին  Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում:

«Այդ սադրիչ որոշումն անկառավարելիության աստիճանի կհասցնի առճակատման մակարդակի աճը, ինչպես նաեւ կմեծացնի միջադեպերի վտանգը տարածաշրջանում, որն առանց այդ Էլ զգալի դժվարությունների Է բախվում»,-ասված Է ուղերձում:
Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը ԱՄՆ-ի եւ նրանց վրա Է բարդել դրա հնարավոր հետեւանքների ամբողջ մեղքը, ովքեր պաշտպանել են այդ որոշումը:

«Ակներեւ Է, որ ամերիկյան ռեժիմը, հավասարապես նաեւ նրանք, ովքեր հրապարակավ կոչ Էին անում ընդունել այդ որոշումը, ինչպես նաեւ այն պաշտպանող երկու-երեք խամաճիկային ռեժիմներ լիակատար պատասխանատվություն կկրեն այդ արկածախնդրության հետեւանքների համար»,-գրել Է Զարիֆը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն