«Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին. խմբակցության որոշումը հրապարակել է քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր  էջում:

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»,- գրել է Նազելի Բաղդասարյանը: 
 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter