Գերմանիան պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին. Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ 

Մերկելի խոսքով ՝ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։ «COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան ՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին», – նշել է Գերմանիայի կանցլերը։ Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով