2664f99f37ad30ef506535331133899e.jpg

Կրեմլում հայտարարել են, որ Թուրքիայում կարող են C-400-ի բաղադրիչներ թողարկվել |armenpress.am|

armenpress.am: Խոսքը C-400-ի ռուս-թուրքական համատեղ համալիր արտադրության մասին չԷ, բայց հնարավոր Է ինչ-որ բաղադրիչների համատեղ արտադրություն, հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

«Խոսքը C-400-ի բոլոր հանգույցների համալիր արտադրության մասին չԷ եւ լինել չի կարող, դրանք սպառազինության նոր տեսակներ են: Բայց ինչ-որ բաղադրիչների արտադրության մասին, հատվածաբար, անտարակույս, խոսք կարող Է լինել»,- ասել Է նա: Պեսկովը ճշտել Է, որ խոսքը վերաբերում նման համատեղ արտադրությանը «Թուրքիայի տարածքում»: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են ռազմական տեխնիկայի համատեղ մշակումներ կատարել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն