af8a6732718b9187f98c4d0d1da633fc.jpg

«ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագիր

«ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի նպատակն է այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:
 
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին աջակցություն ցուցաբերել այգիների հիմնմանը` կիրառելով, ըստ շահառուի հայեցողության, ներքոհիշյալ տարբերակներից որևէ մեկը`
1)  սուբսիդավորել այգիների հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը
2)   փոխհատուցել  այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։
 
Տարբերակ 1՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում
 
Վարկը շահառուներին տրամադրվում է 2% տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետ՝ 8 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի։
Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու  ինտենսիվ պտղատու և   0.5-3  հեկտար հատապտղատու այգիների համար։
 
Տարբերակ 2՝  Ծախսերի փոխհատուցում
 
 Ծախսերի փոխհատուցումն իրականացվում է հետևյալ սահմանաչափերով.
ա. Շահառուների համար՝ կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 40%-ը,
բ. Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50%-ը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի.
Փոխհատուցումը տրամադրվում է   0.5-ից 10 հեկտար խաղողի,  0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և  հատապտղատու այգիների համար։
 
Շահառուն, Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, մինչև այգու հիմնումը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով տեղեկատվություն այգու տեղի, չափերի ու տեսակի վերաբերյալ, ինչպես նաև այգեհիմնման ծախսերի համապատասխան հաշվարկներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն