d5b6268c4f59d939f2ebc1372a0be580.jpg

Մասաչուսեթսի մայրուղիներում Never Forget վահանակներ են տեղադրվել |panarmenian.net|

panarmenian.net: «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն իր ամենամյա գործունեության շրջանակներում` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա, մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակ` հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը:

Վահանակները նաև հիշեցնում են միջազգային հանրությանը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացվի» կարգախոսով:

Այս տարվա վահանակը ներկայանում է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը` խոցված օսմանյան կայսրության կողմից, իսկ մյուս կողմը լուսավոր է 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:
«Վահանակի վրայի պատանին, որ 1915-ին որբացավ, ենթարկվեց ցեղասպանության կտտանքներին նույն պատանին է, որ բնօրրանից արմատախիլ արվելով` թափառեց աշխարհով մեկ, նույն պատանին է, որ ծնվեց օտարի հողի վրա, նույն պատանին է, որ ազատագրեց Արցախը և նույն պատանին է, որ 2019-ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում:

Ամեն մի հայի հոգում լինի հայրենիքում թե հայրենիքից դուրս ապրել է, ապրում է և ապրելու է նույն պատանին, որ երբեք չի մոռանալու և երբեք չի հրաժարվելու` պահանջելով դատապարտում և հատուցում անպատիժ եղեռնագործություն համար »,- իր խոսքում նշել է արվեստագետ, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն