3ef279c05a1b1f1b348b8d857d25c6ac.jpg

Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար: Այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ունի վերընտրությունը տեղի Է ունեցել Է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում:

Այստեղ նշանակվել Է նաեւ Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել Է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը:
Միաժամանակ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն