armtimes.com: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել՝ համբուրելու Հարավային Սուդանի նախկինում պատերազմող 3 ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմին եւ խաղաղություն պահպանել:
Սրբազան քահանայապետը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա տեղակալ Ռիեկ Մաչարին, որը դարձել էր ապստամբների առաջնորդը, և երեք փոխնախագահներին՝ պահանջելով հարգել հրադադարը, որն իրենք կնքել են: