armenpress.am: Չինաստանի Սիչուան նահանգի Յաան քաղաքում գործող տիբեթյան թեյի խոշորագույն և ամենահին ընկերությունը պատրաստ է համագործակցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հետ, այդ թվում նաև Հայաստանի, եթե այդ երկրները հրաժարվեն քիմիական բաղադրիչներ պարունակող փաթեթներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Յաան թեյի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն, թեյի գիտակ, բժշկական գիտությունների դոկտոր Չաո Գուի Լին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՊՀ երկրների հետ և այն արտահանել տեղական գներով: Մենք անկեղծորեն հույս ունենք միասին մեկ ճանապարհով գնալ և սերտ համագործակցել բոլոր երկրների հետ, ինչպես նաև արտադրել տիբեթյան բարձրորակ թեյ, առաջնորդվելով ժամանակից զարգացումներով, որպեսզի ամբողջ աշխարհում ներդրվի ավանդական տիբեթյան թեյը, հնարավորություն տալով սպառողներին առողջության համար այլընտրանքային արտադրանք օգտագործել»,- ասաց Լին:
Տնօրենի կարծիքով՝ թեյի շուկան ԱՊՀ երկրներում հանրահայտ են փաթեթներով թեյերը, որոնք ունեն քիմիական բաղադրիչներ. նա դեմ է այդպիսի արատավոր երևույթներին:
«Դա վնասակար է առողջությանը, այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը լայնամասշտաբ չէ: Եթե այդ երկրների շուկաներ պատրաստ լինեն ընդունելու մեր թեյը, մենք մեծ հաճույքով կհամագործակցենք »,- ընդգծեց Լին: