ԵՄ-ն տարհանել է իր աշխատակիցներին Լիբիայից |panarmenian.net|

panarmenian.net: ԵՄ-ն դուրս է բերել Լիբիայից իր աշխատակիցներին: Սահմանամերձ աջակցության EUBAM առաքելության ներկայացուցիչները տարհանվել են Թունիս: Այդ մասին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը: Ըստ Թունիսի ԶԼՄ-ների, առաքելության աշխատակիցներն ու եվրոպացի 3 դիվանագետ հատել են սահմանը 2 մոտորանավակով, Ջերբա կղզուց ոչ հեռու:

Եվրամիությունը կոչ է արել գեներալ Խալիֆ Խաֆթարին, որը Լիբիայի ազգային բանակի հրամանատարն է, դադարեցնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ ձեռնարկած հարձակումը: Ռազմական գործողությունները սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար և խոչընդոտում են հաշտեցման գործընթացին, որն ընթանում է ՄԱԿ հովանու ներքո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով