Միջազգային հանրությունը հետևելու է ՌԴ Պետդումայի ընտրություններին․ ԱՄՆ Պետդեպարտամենտ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն ափսոսում է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումները թույլ չեն տա ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

Չնայած ԵԱՀԿ դիտորդները չեն կարողանա ներկա գտնվել ընտրություններին, միջազգային հանրությունը հետևելու է Ռուսաստանի Դումայի ընտրությունների ընթացքին` համոզվելու համար, որ դրանք անցկացվում են ազատ և արդար, հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ռուսաստանը չի փախչի միջազգային ուշադրությունից», – հավելել է Պետքարտուղարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով