Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոբախիձե |tert.am|

tert.am: Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման պատճառով, սակայն պատրաստ է քննարկել տնտեսական և հումանիտար հարցերում փոխգործակցության խորացումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Մենք հստակ որոշված քաղաքականություն ունենք այդ հարցերի (ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում) շուրջ: Կան կարմիր գծեր,  որոնք պայմանավորված են ապաշրջափակմամբ և Արևմուտքի հետ մեր ինտեգրմամբ: Այդ կարմիր գծերի շրջանակում կարելի է քննարկել ամեն ինչ, սակայն մենք չենք կարող խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին»,- ասել է Կոբախիձեն:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Վրաստանը  պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել աևտրային, տնտեսական և հումանիտար հարաբերությունների խորացումը: «Ինչ վերաբերում է առևտրային, տնտեսական և հումանիտար հարցերին, ապա այդ առումով մենք միշտ երկխոսություն ենք ունեցել, և այն կարող է շարունակվել»,- ասել է վրացի գործիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն