Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը փակում է Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների մուտքը՝ ի պատասխան Չեչնիայում մարդու իրավունքների վերաբերյալ Լոնդոնի հայտարարությունների: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ի պատասխան բրիտանական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների և ռուսական կողմի փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ որոշում է ընդունվել անձնական պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների համաչափ թվի նկատմամբ, որոնք սերտորեն ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակվել է», – նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մոսկվան բրիտանական ղեկավարությանը կոչ է արել «հրաժարվել ոչնչով չհիմնավորված առճակատման գծից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով