Տավուշի սահմանային ևս 6 գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալ կտեղադրեն |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ոսկեպարում այն արդեն տեղադրված է։ Այս մասին հայտնեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներն արդեն 6 օր է, ինչ Ազատամուտում են։ Այս պահին գյուղում 2 ռուս սահմանապահ կա, ևս 10-ը՝ ազգությամբ հայ, տեխնիկական աշխատողներ են։

«Սահմանապահները ժամանակավոր տեղակայվել են Ազատամուտում մինչև իրենց հիմանական անձնակազմը կգա, մոտ՝ 50 հոգի, ու կսկսեն ուղեկալի տեղակայման աշխատանքները Այգեհովիտի վարչական տարածքում։ Այգեհովիտում 2 տարածք են նայել, որը կհավանեն, էնտեղ էլ կտեղակայվեն»,- ասաց Արթուր Բեգինյանը։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով