2021-08-15-ffccbef0-b900-4673-b464-d0525e13094c.png

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է․

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ:

Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն