armenpress.am Հայաստանը հեպատիտների դեմ պայքարի գործընթացում նկատելի առաջընթաց ունի։ Դեռ 2020 թվականից ներդրվել է ազգային ծրագիր, որը ենթադրում է աշխատանք տարբեր ուղղություններով։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված է թիրախ, որ 2030 թվականին պետք է ձգտել հասնել վիրուսի էլիմինացիայի, վերացման, ինչին էլ հետամուտ է Հայաստանը։
«Ազգային ծրագրի շրջանակում Հեպատիտ Ց-ի պարագայում բուժառուները հնարավորություն ունեն ստանալ անհարժեշտ դեղորայքը վիրուսի բուժման նպատակով։ 2020 թվականից մինչ օրս 4500 բուժառու ստացել է կամ դեռ շարունակում է բուժում ստանալ։ Հայաստանում ապահովվում է անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ու միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանց արդյունավետությունը 96 տոկոս է, խոսքը լիարժեք ապաքինման մասին է»,-ասաց Արմեն Օհանյանը։
Հեպատիտ Ց-ն ավելի շատ հայտնաբերվում է տղամարդկանց մոտ, քան կանանց, ու հատկապես 50-ից բարձր տարիքի շրջանում։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ շատ կարևոր է հիվանդության վաղ փուլում հայտնաբերելը։ Քանի որ հիվանդությունը երկար տարիներ առանց որևէ ախտանիշի է անցնում, այդ իսկ պատճառով այստեղ ռիսկը մեծ է, որ հիվանդության ուշ փուլում կդիմեն բժշկի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում