Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 Պուտինն ու Ռայիսին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:

Նախագահ Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռայիսիին ընտրություններում հաղթելու և Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով