Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի»-ի դիրքերին Դամասկոսում և Հոմսում |tert.am|

tert.am: Իսրայելական ռազմաօդային ուժերն ուրբաթ գիշեր գրոհել են Դամասկոսի և Հոմսի արվարձաները, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ» շարժման շիա ջոկատների զինապահեստները:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, մի քանի հրթիռ է արձակվել շիա գրոհայինների ուղղությամբ՝ սիրիական մայրաքաղաքից դեպի արևմուտք ընկած Կալամուն լեռնային շրջանում: Պայթյունները լսվել են Կասյուն լեռան շրջանում և Դամասկոսի մոտակա «Մեզզա» ռազմական օդանավակայանում: Սիրիացի զինվորականների և աշխարհազորայինների շրջանում կորուստների մասին տեղեկություն չի ստացվել:

Հաղորդվում է, որ հրթիռային ավիահարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածքից:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն