Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21 000 նոր դեպք է հայտնաբերվել |24news.am|

24news.am: ՌԴ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 21 000 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Նախորդ օրը վարակվածների թիվը 8-ով պակաս էր:

Մահվան նոր դեպքերի թիվը 797 է: Առողջացումից հետո դուրս գրված պացիենտների թիվը 20 647 է: Վարակվածների 8.7 տոկոսի մոտ ախտանշաններ չեն նկատվում: 

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն առավել շատ է Մոսկվայում՝ 1852, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը՝ 1665 դեպքով:

Համավարակի ողջ ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվել է 6 726 523 մարդ, մահվան դեպքերի թիվը 175 282, առողջացածներինը՝ 6 004 052:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն