Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի «Ղրիմի հարթակ»-ին. ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է հետևություններ անել մասնակից երկրների դիրքորոշումներից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։  Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Ուկրաինա ՝ մասնակցելու «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիեւում», – ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը,  ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի» ծրագրվող ժողովին բարձրագույն եւ բարձր մակարդակով որոշ երկրների մասնակցությունը համարել է Ղրիմի թեմատիկային կոլեկտիվ Արեւմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը կարձանագրի այն երկրների դիրքորոշումը, որոնք կմասնակցեն համաժողովին և համապատասխան հետևություններ կանի։

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն