2021-08-25-9f0151de-effd-43ae-965e-3d13b40a76fc.jpg

Նիկոլ Փաշինյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

Վարչապետը որոշում է ստորագրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով`

Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման տեքստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն