Բելառուսի Վերաքննիչ դատարանը որոշել լուծարել լրագրողների ընկերակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի իշխանությունները հրահանգել են փակել երկրի ամենամեծ լրագրողական անկախ կազմակերպությունը. նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության հայցը և որոշել լուծարել Բելառուսի լրագրողների ընկերակցությունը:

Պաշտոնապես որպես լուծարման պատճառ նշվում է, թե կազմակերպությունը չի ուղղել բացթողումները, որոնք արձանագրվել էին նախարարության կողմից` հունիսին իրականացված ստուգումների ընթացքում: Լրագրողական կառույցը ժխտում է այս պնդումները, բայց անկարող էր անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել, քանի որ գրասենյակները երկու ամիս է` կապարակնքված են` իրավապահների սկսած ստուգումներից հետո:

Ընկերակցությունը հիմնադրվել էր 1997-ին, և մինչ օրս հետևում էր խոսքի ազատության սահմանափակումներին ու մամուլի անկախությանը:

Լրագրողների ու իրավապաշտպան կառույցների հանդեպ բռնաճնշումները Բելառուսում սաստկացել են անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնք զանգվածային ցույցերի և ընդվզումների պատճառ էին դարձել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով