Մեր դեսպանին ԱՄՆ ուղարկելու իմաստ չկա. Բելառուսի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Բելառուսն ընտրել է ԱՄՆ-ում դեսպանի թեկնածուին, սակայն նրան չի ուղարկի Վաշինգտոն՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, հայտնում է ng.ru-ն:

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, ինչպես ցանկացած այլ պետության, մեզ համար միշտ արդիական են: Ժամանակին մենք զբաղվում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպանի թեկնածուի ընտրությամբ: Ավելին, ուզում եմ ասել, որ մենք ունենք այս թեկնածությունը: Բայց ներկա պայմաններում, իհարկե, անիմաստ է մեր դեսպանին ուղարկել Միացյալ Նահանգներ՝ կապված այս երկրի կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ»,- նշել է Մակեյը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով