2021-09-06-372f2fbd-1846-43d6-a7f3-ea1d0517f9f1.jpg

Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։ «Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը և այսօր հնարավորություն ունենք ապրելու և արարելու հայրենի հողում։ Ոստի մենք պարտավոր ենք շենացնել այն և արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանց դաստիարակելով հայրենասիրական ոգով», – իր խոսքում նշել է ԱՀ նախագահը։

Արայիկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել ներկաներին և հավաստիացրել, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն