Ադրբեջանից երկու գերի է վերադարձել հայրենիք |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ երկու քաղաքացի: Նրանց փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

Գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի Դշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Վերադարձված 2 քաղաքացիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանն են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով