tert.am: Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության թելեգրամյան ալիքի հաղորդագրությունը:
Գազատարի նախագծի համաձայն՝ Բալթիկ ծովի հատակով երկու գիծ է գնում դեպի Գերմանիա: Գազատարի երկարությունը կազմում է 1234 կմ, որով տարեկան 55 մլլրդ խորանարդ մետր գազ կարող է անցնել: